կարևոր
1301 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-21 14:41

Մովսես Հակոբյանի ասուլիսի վերաբերյալ նախապատրաստված նյութերով ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ

Մովսես Հակոբյանի ասուլիսի վերաբերյալ նախապատրաստված նյութերով ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այս մասին ի պատասխան տեղեկացրին ՀՀ ՀՔԾ-ից:

«Կատարվում է նախաքննություն»,-հայտնեցին ծառայությունից: