կարևոր
2678 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-21 13:11

Այսօր՝ ժամը 14։00-ին Ազատության հրապարակում միասին ծածանելու ենք սուրբ եռագույնը. ՀՅԴ ՀԵՄ

Այսօր՝ ժամը 14։00-ին Ազատության հրապարակում միասին ծածանելու ենք սուրբ եռագույնը. ՀՅԴ ՀԵՄ

 ՀՅԴ Հաայստանի երիտասարդական միությունը կոչ է անում քաղաքացիներին այսօր մասնակցել Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին: Նախօրեին ՀՅԴ Հաայստանի երիտասարդական միության մի շարք անդամներ ոստիկանության հատուկ ուժերի կողմից բերման էին ենթարկվել Հանրապետության հրապարակում Եռագույնը ծածանելու համար:

ՀՅԴ ՀԵՄ-ը քաղաքացիներին հետևյալ կոչ-նամակն էր հղել.  

«Հայրենիքը փրկողը մենք ենք

Սիրելի հայրենակից,

Հայրենիքը վտանգավոր ճգնաժամի մեջ է։

Մենք չենք կարող թույլ տալ, որ իրավիճակը դառնա անշրջելի։ Մեր թշնամիները ոչ մի տեղ չեն անհետացել, հակառակը՝ ավելի շարունակում են զինվել և պատրաստվել նոր հարձակման, մինչդեռ Հայաստանին անդառնալի վնաս հասցրած ղեկավարությունը կառչել է աթոռից և հնարավորություն չի տալիս մեր ժողովրդին ապաքինվելու ստացված վերքերից։

Հայաստանը երբեք չի ունեցել և այլևս չի ունենա պարտված ղեկավար։ Հայրենիքին և հայ ժողովրդին անդառանլի վնաս պատճառած ղեկավարը պետք է րոպե առաջ հեռանա, որ Հայաստանը հնարավորություն ունենա նոր դեմքով բանակցել իր կենսական շահերի համար և հնարավորինս շուտ սկսի քայլել հզորացման ուղով։ Ուստի անկախ մեր նախըտրություններից, անկախ քաղաքական հայացքներից, յուրաքանչյուրիս պարտքն է այս պահին մեր դիրքորոշումն արտահայտելը և Հայաստանի Հանրապետության կողքին կանգնելը։

Վաղն արդեն ուշ է լինելու, սթափվելու ժամանակն է, որ մեր հայրենիքն ու ժողովուրդը ապրելու հնարավորություն ունենան։

Հայրենիքը փրկողը հենց դու ես։

Հանուն Հայաստանի վաղվա օրվա, հանուն մեր բոլորիս ապագայի՝ նոյեմբերի 21-ին, ժամը 14։00-ին եղիր Ազատության հրապարակում»: