374 դիտում, 2020.11.21 12:54

Այս պահին Փաշինյանը հանդիպում է Լավրովի հետ

Այս պահին Փաշինյանը հանդիպում է Լավրովի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս պահին հանդիպում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

Նշենք, որ քիչ առաջ ավարտվել է ՌԴ միջգերատեսչական պատվիրակության հետ հանդիպումը։ Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցում էին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխվարչապետներ: 

Առավոտյան Փաշինյանն առանձին հանդիպում էր ունեցել նաև Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, որն իր խոսքում նշել էր՝  Մենք եկել ենք լիովին կոնկրետ, որոշակի խնդիրներով: