կարևոր
1008 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-21 11:18

Այն դրականը, որ ունեցել եմ բանակում, կփորձեմ նաև ներդնել այստեղ. Արտակարգ իրավիճակների նախարար

Այն դրականը, որ ունեցել եմ բանակում, կփորձեմ նաև ներդնել այստեղ. Արտակարգ իրավիճակների նախարար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Անդրանիկ Փիլոյանին: Նա շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Ֆելիքս Ցոլակյանին՝ կատարած աշխատանքի համար և նորանշանակ նախարար Անդրանիկ Փիլոյանին հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ: 

Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Ֆելիքս Ցոլակյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ համատեղ աշխատանքի համար և նորանշանակ նախարարին հաջողություններ մաղթել ստանձնած պաշտոնում: «Երբ ինձ ներկայացնում էիք այստեղ նախարարի պաշտոնում, ես ասացի, որ պատրաստ եմ ծառայելու Հայրենիքին և ժողովրդին. արել ենք մեր ուժերի ներածին չափով», - նշել է Ֆելիքս Ցոլակյանը:

Անդրանիկ Փիլոյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վարչապետին բարձր վտահության համար. «Քանի որ նշված ոլորտն ինձ համար նորություն է, և ես  բանակից եմ տեղափոխվում այստեղ, կարծում եմ, որ աշխատանքի ընթացքում այն լավը, այն դրականը, որ ունեցել եմ բանակում, կփորձեմ նաև ներդնել այստեղ, իսկ այն քայլը, որ պարոն Ցոլակյանի գլխավորությամբ արված է այս կառույցում, կփորձեմ մեկով կամ երկուսով ավելացնել: Ամեն դեպքում, ես այստեղ եկել եմ Ձեր հորդորով, միայն ու միայն մի պայմանով, որ ազգիս և մեր Հայրենիքին լինեմ օգտակար»: Անդրանիկ Փիլոյանը ՀՀ զինված ուժերի 5-րդ բանակային կորպուսի հրամանատար է, գեներալ-մայոր: