Բագրատ Բադալյանը նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝
Բագրատ Բադալյանին նշանակել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար»,- ասված է փոխվարչապետի որոշման մեջ։
Նշենք, որ 2020 թվականի փետրվարի 3-ին Բադալյանը ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականն էր: Մասնագիտությամբ ճարտարապետ է, աշխատել է ՀՀ տարանսպորտի և կապի նախարարությունում: Ավելի վաղ այս պաշտոնը զբաղեցնում էր Վարագ Սիսեռյանը, որը նոյեմբերի 16-ին վարչապետի աղմկահարույց գրառումից հետո ազատման դիմում էր գրել և հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամակցությունը դադարեցնելու մասին։