կարևոր
1923 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-21 10:55

ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն ժամանել է Երևան

ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն ժամանել է Երևան

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ժամանել է Երևան Ռուսաստանի Դաշնության միջգերատեսչական պատվիրակության կազմում: Այս մասին շաբաթ օրը ՀՀ կառավարությունից հայտնել են ՏԱՍՍ-ին:

«Սերգեյ Շոյգուն ժամանել է Երևան: Ակնկալվում է, որ կժամանեն արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ինչպես նաև Ռուսաստանի փոխվարչապետեր Ալեքսանդր Նովակը, Ալեքսեյ Օվերչուկը և այլք», - հայտնել են նախարարների կաբինետից:

Նշվում է, որ միջգերատեսչական պատվիրակության անդամները շաբաթ օրը հանդիպելու են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: