կարևոր
1329 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-20 23:57

Չեղարկվե՞ց. նոր նախարարին՝ աշխատակազմին չե՞ն ներկայացնի

Չեղարկվե՞ց. նոր նախարարին՝ աշխատակազմին չե՞ն ներկայացնի

«Երկիր մեդիա» ՀԸ եթերում, «Երկիրն այսօր»  լրատվականի գլխավոր թողարկման ժամանակ հայտնել էինք, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության նոր նախարարին աշխատակազմին է ներկայացվելու վաղը՝ նոյեմբերի 21-ին, վաղ առավոտյան:
Փոխնախարարներն ու վարչության պետերն աշխատանքի են հրավիրել առավոտյան՝ ժամը 7:30-ին  եւ զգուշացվել, որ նրանք ներկայանան անձնագրով, որպեսզի  կարողանան շենք մտնել: Ուղիղ եթերի ավարտից րոպեներ անց,  տեղեկություն ստացանք այն մասին, որ առավոտյան նախանշված այս արարողությունը չեղարկվել է: