23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է միջոցառումների շարքը արցախցի երեխաների համար:
Ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.
«Կարևորելով հումանիտար առաքելության դերը այս օրերին՝ ՀՖՖ-ն շարունակում է անցկացնել միջոցառումների շարք Հայաստանում հանգրվանած արցախցի երեխաների համար։ Կանանց Հայաստանի ազգային հավաքականի անդամները և ՀՖՖ ներկայացուցիչներն այցելել էին Հավաքական թիմերի մարզական կենտրոն, որտեղ ժամանակավորապես հանգրվան գտած 160 արցախցի ընտանիքների երեխաների հետ անցկացրին տարբեր խաղեր, իսկ վերջում երեխաները ստացան նվերներ ՀՖՖ-ի և Տալլինի «Արարատ» ակումբի կողմից»: