30.06.2022
|
||
---|---|---|
USD | 407.21 -1.10 | |
GBP | 492.81 -3.61 | |
EUR | 423.54 -6.21 | |
GEL | 139.05 -0.30 | |
RUB | 7.75 -0.08 |
Այսօր մայրաքաղաքի տարբեր հատվածներում ոստիկանությունն իրականացրել է հասարակական կարգի պահպանմանն ուղղված գործողություններ։
ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցում տարածվել են ոստիկանների լուսանկարներ և տեսանյութեր, որոնցում երևացող ծառայողների սև հանդերձանքի վրա առկա էր այլալեզու գրառում։ Սա ոմանց հիմք է տվել եզրակացնելու, թե, ոստիկաններից բացի, գործողություններին մասնակցել են նաև այլ անձինք ու թիկնապահներ։
Ոստիկանությունը պաշտոնապես հայտարարում է, որ բոլոր գործողություններին մասնակցել են միայն ոստիկանության ծառայողներ։
Ոստիկանությունը ևս մեկ անգամ կոչ է անում պահպանել ռազմական դրությամբ պայմանավորված իրավական ռեժիմի կանոնները։
Բոլոր նրանք, ովքեր կդիմեն հակաիրավական քայլերի, բռնության, սադրանքների, ովքեր իրենց վեր կդասեն օրենքից ու հասարակությունից, կենթարկվեն ամենախիստ պատասխանատվության: