կարևոր
1737 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-20 21:59

Ես բոլոր հիմքերն ունեմ այս մարդկանց համարել բանդա. Ռուբեն Մելիքյան

Արցախի նախկին օմբուցմեն, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն անդրադարձել է այօսր Երևանի փողոցներում վարչապետի հրաժարականը պահանջող ցուցարարներին բերման ենթարկած ուժայինների համազգեստին: 

«Ես ոչ մի հիմք չունեմ պարտության ու նվաստացման այս ագրեսիվ պահապաններին համարել ոստիկան։ Ես բոլոր հիմքերն ունեմ այս մարդկանց համարել աթոռին կառչածների կողմից ձևավորված բանդա, որի նպատակը բողոքող քաղաքացիների վրա հարձակվելն է։

Պետք է ոստիկաններին անհատականացնելու հնարավորություն լինի (համազգեստի վրա՝ ազգանուն կամ անհատական համարով ժետոն), որ ապօրինություն անեն, հնարավոր լինի անհատականացնել։

Ընդ որում, դիմակներ են օգտագործում այնպիսի «հանցագործության» դեմ պայքարելու համար, որի առավելագույն պատիժը 2 ամսով կալանքն է, այն էլ՝ եթե չունես մինչև 7 տարեկան երեխա»։