Հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները լրացուցիչ ուժեր կտեղակայեն Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին, այս մասին այսօր հրավիրված խորհրդակցությանը հայտնցե Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը:
«Ընդունված որոշման համաձայն` Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգությունն ապահովելու համար՝ Հայաստանում ՌԴ սահմանապահ զորքերին լրացուցիչ 188 զինծառայող և անհրաժեշտ քանակությամբ սարքավորումներ են տրամադրվել:
«Հաստատվել են անհրաժեշտ փոխգործակցության հարցերը Հայաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների, ինչպես նաև սահմանային վարչությունների հետ: Մենք գտնվում ենք տեղեկատվության շուրջօրյա փոխանակման մեջ», - հավելեց Բորտնիկովը:
Նշենք, որ խորհրդակցությունն այսօր անցկացրել է ՌԴ նախագահ Պուտինը: Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման թեմայով հրավիրված խորհրդակցությանը մասնակցում էին փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Եվգենի Զինիչևը, Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Լ pe հակամարտության գոտում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար, տեղակալ Հարավային ռազմական օկրուգի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը: