29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հստակ և համակարգված է որակել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքը: ՌԴ նախագահն այս մասին ասել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության վերաբերյալ խորհրդակցության ժամանակ:
«Օգտվելով առիթից ՝ ցանկանում եմ ընդգծել ռուս խաղաղապահների հստակ, համակարգված աշխատանքը: Ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը թույլ տվեց դադարեցնել արյունահեղությունը և խուսափել նոր զոհերից», - ասել է Պուտինը՝ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման թեմայով հրավիրված խորհրդակցության ժամանկ:
ՌԴ նախագահի խոսքով` ռուս զինվորականներն արդյունավետ վերահսկողություն են իրականացնում հրադադարի ռեժիմի նկատմամբ, որը պահպանվում է երկու կողմերի կողմից: «Իրավիճակն ընդհանուր առմամբ կայունացել է», - նշել է ՌԴ նախագահը: