կարևոր
1644 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-20 20:21

Ռուսաստանի համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ներքին անվտանգության խնդիր է նաև. Վլադիմիր Պուտին

«Ռուսաստանի համար նման կոնֆլիկտների կարգավորումը հատուկ դեր և նշանակություն ունի: Սրանք դատարկ խոսքեր չեն: Հաշվի առնելով, որ Ռուսաստանում միլիոնավոր հայեր և ադրբեջանցիներ են ապրում»: Այսպես է սկսել այսօր իր խոսքը ՌԴ նախագահ Պուտինը՝ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման թեմայով հրավիրված խորհրդակցությունը: 

Հանդիպմանը մասնակցում էին փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Եվգենի Զինիչևը, Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Լ pe հակամարտության գոտում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար, տեղակալ Հարավային ռազմական օկրուգի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը:

Պուտինը ՌԴ գերատեսչությունների ղեկավարների հետ առցանց աշխատանքային քննարկման ընթացքում կոնկրետ հանձնարարականներ տվեց և հավելեց, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցը կարեւոր է նաև ներքին անվտանգության ապահովման տեսանկյունից: «Սա մեզ համար ունի նաև ներքաղաքական արժեք և շատ հետաքրքիր է ներքին անվտանգության ապահովման տեսանկյունից, քաղաքականության տեսանկյունից», - ասել է նա:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ասաց, որ մշտական ​​կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ: «Դուք գիտեք, որ ես անընդհատ կապի մեջ եմ Հայաստանի և Ադրբեջանի իմ գործընկերների հետ: Եվ մենք երկու ղեկավարների հետ էլ պայմանավորվեցինք, որ առաջիկայում Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակություն կուղարկվի Հայաստան և Ադրբեջան», - ասաց Պուտինը հանդիպմանը: