կարևոր
2671 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-20 18:40

Հայրենիքը փրկողը հենց դու ես. վաղը՝ նոյեմբերի 21-ին, ժամը 14։00-ին կհանդիպենք Ազատության հրապարակում. ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միություն

Հայրենիքը փրկողը հենց դու ես. վաղը՝ նոյեմբերի 21-ին, ժամը 14։00-ին կհանդիպենք Ազատության հրապարակում. ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միություն

Այսօր մեր հարյուրավոր քաղաքացիների այս նամակն ենք ուղարկել՝ ակնկալիքով, որ վաղը ժամը 14։00-ին կհանդիպենք Ազատության հրապարակում,- հայտարարում է ՀՅԴ Հաայստանի երիտասարդական միությունը: 

«Հայրենիքը փրկողը մենք ենք

Սիրելի հայրենակից,

Հայրենիքը վտանգավոր ճգնաժամի մեջ է։

Մենք չենք կարող թույլ տալ, որ իրավիճակը դառնա անշրջելի։ Մեր թշնամիները ոչ մի տեղ չեն անհետացել, հակառակը՝ ավելի շարունակում են զինվել և պատրաստվել նոր հարձակման, մինչդեռ Հայաստանին անդառնալի վնաս հասցրած ղեկավարությունը կառչել է աթոռից և հնարավորություն չի տալիս մեր ժողովրդին ապաքինվելու ստացված վերքերից։

Հայաստանը երբեք չի ունեցել և այլևս չի ունենա պարտված ղեկավար։ Հայրենիքին և հայ ժողովրդին անդառանլի վնաս պատճառած ղեկավարը պետք է րոպե առաջ հեռանա, որ Հայաստանը հնարավորություն ունենա նոր դեմքով բանակցել իր կենսական շահերի համար և հնարավորինս շուտ սկսի քայլել հզորացման ուղով։ Ուստի անկախ մեր նախըտրություններից, անկախ քաղաքական հայացքներից, յուրաքանչյուրիս պարտքն է այս պահին մեր դիրքորոշումն արտահայտելը և Հայաստանի Հանրապետության կողքին կանգնելը։

Վաղն արդեն ուշ է լինելու, սթափվելու ժամանակն է, որ մեր հայրենիքն ու ժողովուրդը ապրելու հնարավորություն ունենան։

Հայրենիքը փրկողը հենց դու ես։

Հանուն Հայաստանի վաղվա օրվա, հանուն մեր բոլորիս ապագայի՝ նոյեմբերի 21-ին, ժամը 14։00-ին եղիր Ազատության հրապարակում»: