կարևոր
930 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-20 18:30

ՀՀ նախագահն ստորագրել է զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի լրացումները

ՀՀ նախագահն ստորագրել է զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի լրացումները

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 20-ին ստորագրել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Օրենքի փոփոխության արդյունքում՝ նախատեսվում է պահպանել գերության մեջ գտնվող զինծառայողի համար պաշտոնային դրույքաչափը, և դրա վճարումն իրականացնել պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով միայն այն դեպքում, երբ զինծառայողի կողմից գերության մեջ գտնվելու փաստի կապակցությամբ անցկացված ծառայողական քննության արդյունքում հիմնավորվում է, որ գերության մեջ հայտնվելը զինծառայողի՝ զորամասը կամ ծառայության վայրը կամ մարտադաշտն ինքնակամ թողնելու և (կամ) կամովին գերի հանձնվելու հետևանք չէ, կամ եթե առկա չէ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 382-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական վարույթ: