560 դիտում, 2020.11.20 18:14

Երեւանի տարբեր փողոցներ փակած ակցիայի մասնակիցներից 80 անձ բերման է ենթարկվել ոստիկանություն

Երեւանի տարբեր փողոցներ փակած ակցիայի մասնակիցներից 80 անձ բերման է ենթարկվել ոստիկանություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երեւանի տարբեր փողոցներ փակած ակցիայի մասնակիցներից 80 անձ բերման է ենթարկվել ոստիկանություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող մի խումբ քաղաքացիներ Երևան քաղաքում փողոցներ են փակել: Խորհրդարանական և արտախորհրդարանական 16 ընդդիմադիր կուսակցություններ անցկացնում են հանրահավաքներ` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: