Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղին մոտ գտնվող Ամարասի վանական համալիրն ադրբեջանցիները չեն գրավել, այն մնալու է արցախցիների հսկողության տակ:
Այս մասին տեղեկացնում են Մաճկալաշենի գյուղապետարանից: Նշենք, որ դեռ ընթացքի մեջ են Ամարասի վերակառուցման աշխատանքները, սակայն հիմնական գործն արդեն արված է: