23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Երեւանի տարբեր մասերում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները փողոցներ են փակել։ Բաղրամյան պողոտա- Դեմիրճյան փողոցի խաչմերուկը փակած ցուցարարներին ոստիկանները բերման են ենթարկում, նրանց թվում էր նաեւ «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։
Բերման ենթարկվեցին նաեւ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը և «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Ավելի ուշ՝ Ոստիկանները բերման ենթարկեցին նաև «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին ու «Ադեկվադ» միաբանության առաջնորդ Արթուր Դանիելյանին: