կարևոր
1372 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-20 15:32

Վարչապետի հրաժարականը պահանջող մի խումբ քաղաքացիներ Երևանում փողոցներ են փակում

Վարչապետի հրաժարականը պահանջող մի խումբ քաղաքացիներ Երևանում փողոցներ են փակում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող մի խումբ քաղաքացիներ Երևան քաղաքում փողոցներ են փակում: Այս պահին փակ է Տիգրան Մեծի պողոտա-Հանրապետության փողոց խաչմերուկը:

Քաղաքացիները փորձում են փակել նաև Բաղրամյան պողոտան:

Ոստիկանները նշված վայրերից արդեն բերման են ենթարկել փողոցը փակել ցանկացող մի խումբ անձանց:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները Երևանում փողոցներ էին փակել նաև նոյեմբերի 19-ին:

Խորհրդարանական և արտախորհրդարանական 16 ընդդիմադիր կուսակցություններ իրականացնում են հանրահավաքներ` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: