կարևոր
1568 դիտում, 3 տարի առաջ - 2020-11-20 15:07

Նախագահը հանդիպել է նորանշանակ պաշտպանության նախարարի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանին:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նախարար Հարությունյանին՝ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել:

Վաղարշակ Հարությունյանը1999թ-2000 թթ.-ին եղել է ՀՀ պաշտպանության նախարար, 2020թ.-ի օգոստոսի 19-ից՝ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական:2002 թվականի հուլիսի 22-ին ՀՀ Նախագահի հրամանագրով աստիճանազրկվել է գեներալ-լեյտենանտի կոչումից, այնուհետև՝ 2019 թ. օգոստոսի 24-ին Նախագահի հրամանագրով վերականգնվել է նրա զինվորական կոչումը: 2002-2006 թթ.-ին եղել է «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ։
2008 թվականից «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահն է։ Եղել է ՀԱԿ անդամ, 2019-ին նշանակվել է ԵԿՄ փոխնախագահ: