կարևոր
1196 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-20 14:38

Անդրանիկ Փիլոյանը նշանակվել է Արտակարգ իրավիճակների նախարար

Անդրանիկ Փիլոյանը նշանակվել է Արտակարգ իրավիճակների նախարար

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ֆելիքս Ցոլակյանն ազատվել է ԱԻ նախարարի պաշտոնից:

Մեկ այլ հրամանագրով ԱԻ նախարար է նշանակվել ՀՀ զինված ուժերի 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Անդրանիկ ՓԻԼՈՅԱՆԻՆ նշանակել արտակարգ իրավիճակների նախարար»,-ասված է հրամանագրում: