կարևոր
1429 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-20 14:19

Նախագահ Սարգսյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին զարգացումներին և դրանով պայմանավորված՝ Հայաստանում ու Արցախում ստեղծված իրավիճակին: