կարևոր
1706 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-20 13:16

Արա Այվազյանը Լիտվայի ԱԳ նախարարին ներկայացրել է Արցախում հումանիտար ճգնաժամի հասցեագրման ջանքերը

Արա Այվազյանը Լիտվայի ԱԳ նախարարին ներկայացրել է Արցախում հումանիտար ճգնաժամի հասցեագրման ջանքերը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկևիչուսի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Լիտվայի արտգործնախարարը շնորհավորել է իր պաշտոնակցին և մաղթել ամենայն հաջողություն իր պատասխանատու առաքելության իրականացման գործում։ Երկուստեք համոզմունք է հայտնվել, որ փոխադարձ ջանքերի գործադրմամբ հայ-լիտվական հարաբերություններում առկա ներուժը կարող է լիարժեքորեն իրացվել։

Արտգործնախարարները մտքեր են փոխանակել փոխադարձ կարևորություն ներկայացնող հարցերի շուրջ:

Նախարար Այվազյանն իր գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ գործադրվող ջանքերը՝ այդ համատեքստում առանձնահատուկ ընդգծելով միջազգային հանրության պատշաճ արձագանքի և աջակցության կարևորությունը: