կարևոր
2063 դիտում, 3 տարի առաջ - 2020-11-20 13:01

Իրինա Ղափլանյանն ազատվել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից

Իրինա Ղափլանյանն ազատվել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Իրինա Ղափլանյանն ազատվել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից: Վարչապետի որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Իրինա Ղափլանյանին ազատել շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Օրեր առաջ Ղափլանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել էր հրաժարականի դիմում ներկայացնելու մասին: