կարևոր
1207 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-20 12:32

ՃՏՊ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին. մեկ անձ հոսպիտալացվել է

ՃՏՊ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին. մեկ անձ հոսպիտալացվել է

Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 20-ին՝ ժամը 07։16-ին տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Toyota Camry» (վարորդ՝ Արթուր Ս․) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ձորակից մոտ 10 մ գլորվելով հայտնվել Վանաձոր քաղաքի երկաթգծի Վանաձոր-Փամբակ վազուրդի 2469 կմ-ի 3-րդ պիկետում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։