կարևոր
1709 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-20 12:07

Իրանը կստուգի հայ զինվորների ներկայության մասին փաստերը. դեսպանատուն

Իրանը կստուգի հայ զինվորների ներկայության մասին փաստերը. դեսպանատուն

Իրանը կստուգի իր երկրում հայ զինվորների ներկայության մասին փաստերը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Իրանի դեսպանությունը։

«Մեր զորակցությունն ենք հայտնում վերջին պատերազմի զոհերի և անհայտ կորածների ընտանիքներին և տեղեկացնում ենք, որ դեսպանատունը նաև հետամուտ է լինում Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում մի շարք հայ զինվորների ներկայության մասին տարածված չհաստատված լուրերին»,-նշվում է դեսպանատան հայտարարությունում:

Դեսպանությունն այս պահին չի կարող հաստատել այդ լուրը, սակայն իրականացվող ուսումնասիրությունների արդյունքները կհայտարարվեն առաջին իսկ հնարավորության դեպքում: Դեսպանությունը իր կարեկցանքը հայտնելով նշված զինծառայողների ընտանիքներին` խնդրում է, որպեսզի նրանք զերծ մնան ուղղակիորեն դեսպանատուն դիմելուց և խնդրին հետամուտ լինեն ՀՀ կառավարության պատկան մարմինների միջոցով:

Նշենք, որ սոցցանցերում տարածվում էր տեղեկություն, թե պատերազմի ընթացքում մոտ 80 հայ զինվորներ անցել են Իրանի տարածք, ինչից հետո զինծառայողների ընտանիքները սկսել են հավաքվել Իրանի դեսպանատան դիմաց՝ տեղեկություններ ստանալու։