կարևոր
1646 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-20 10:37

Մանվել Գրիգորյանի անունը հավերժ կմնա մեր տարեգրության հերոսական էջերում․ Արայիկ Հարությունյան

Մանվել Գրիգորյանի անունը հավերժ կմնա մեր տարեգրության հերոսական էջերում․ Արայիկ Հարությունյան

Խորը ցավ ապրեցի՝ լսելով «Արցախի հերոս», 1992-1996 թվականներին ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի մահվան բոթը: Անուրանալի է նրա ավանդը մեր հայրենիքի պաշտպանության ու կայացման գործում։ Այս մասին գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից վշտակցում եմ Մանվել Գրիգորյանի ընտանիքին ու զինակիցներին, մաղթում տոկունություն ու ոգու կորով։

Նրա անունը հավերժ կմնա մեր տարեգրության հերոսական էջերում»,-գրել է նա։