18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
Նոյեմբերի 19-ին, ժամը 19:16-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան - Սևան ավտոճանապարհի 21-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ բախվել են «Nissan Altima» (վարորդ՝ Հովհաննես Գ․, ծնված 1992 թ.) և «Opel Astra G» (վարորդ՝ Զավեն Գ․, ծնված 1994 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաների վարորդները տեղում մահացել են, իսկ «Nissan Altima» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մարտուն Մ․-ն հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, ավտոմեքենաներից դուրս են բերել վարորդների դիերը և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։