Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ եւ ԱԺ նախագահի որոշմամբ նոյեմբերի 26-ին` ժամը 11:00-ին կկայանա ԱԺ արտահերթ նիստ՝ սեպտեմբերի 27-ին Հայաստանում հաստատված ռազմական դրությունը վերացնելու հարցով:
Նախագծի հիմնական զեկուցողն է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը: