կարևոր
1955 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-19 21:36

Լիտվայում Դուք ունեք ընկերներ. նորանշանակ ԱԳ նախարարին շնորհավորել է Լիտվայի իր գործընկերը

Լիտվայի Արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչուսը շնորհավորել է Արա Ասլանյանին ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և նշել. 

«Մաղթում ենք Ձեզ հաջողություն Հայաստանի համար այս դժվարին շրջանում: Լիտվայում Դուք ունեք ընկերներ»,- հայտնում է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպանությունը: