կարևոր
1577 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-19 20:34

Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետը փակագծեր է բացում․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Այս պատերազմում մեր պարտության, մեր ձախողման պատճառների որոշ ուրվագծերն է ներկայացրել գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, ով մինչեւ վերջերս զբաղեցնում էր Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնը, իսկ տարիների ընթացքում այլ բարձրաստիճան պաշտոններ, այդ թվում՝ Հայաստանի Զինված Ուժերի Գլխավոր շտաբի պետի, մինչ այդ էլ՝ Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի, Արցախի Պաշտպանության նախարարի:

Նա նշել է, որ այս պատերազմում պարտության առաջին մեծ պատճառը ղեկավարումն է: Խոսել է նաեւ զորահավաքը պատշաճ չիրականացնելու եւ անսպասելի այն կանգնեցնելու, նաեւ այդ պահից սկսած կամավորներին Արցախ ուղարկելու մասին:

Գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի ասածին անմիջապես արձագանքել են վարչապետի աշխատակազմից: Խոսնակն է ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել, թե վարչապետն այդ ամենը համարում է մտածածին ու անհեթեթ, նաեւ Հակոբյանի հայտարարություններով պետք է զբաղվեն իրավապահները: Այնուհետեւ եղել է Գլխավոր դատախազության արձագանքը, նշվել է, թե ասուլիսի ձայնագրությունն ուղարկվել է Հատուկ Քննչական ծառայություն:

Մանրամասները՝ Ալինա Սիմոնյանի տեսանյութում։