Կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրման գիշերը կառավարական շենքերում զանգվածային անկարգությունների գործով, պաշտպանական կողմի պնդմամբ, իրենք ձեռք են բերել փաստական տվյալներ, որ դրանք կազմակերպվել են իշխանության բարձրագույն մարմինների կողմից:
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը՝ Ազգային Անվտանգության Ծառայություն միջնորդություն է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին որպես վկա հարցաքննելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ երեկ լուսանկար էր տարածվել, որում Աշոտ Փաշինյանը սրճարանում էր: «Վետո» շարժման նախաձեռնող Նարեկ Մալյանի պնդմամբ՝ լուսանկարում Աշոտ Փաշինյանի հետ նույն սեղանի շուրջ նստած է կառավարություն ներխուժած եւ վարչապետի ցուցանակը պոկած երիտասարդը՝ Ալեքսանդր Իսկանդարյանը: