01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան գրառմամբ հարց է ուղղում վարչապետի մամուլի խոսնակին և ակնարկում իրեն ուղղված սպառնալիքների մասին.
«Մանե Գևորգյանը կարա՞ ինձ հիմա ասի, թե ինչի էր ինքը ինձ աշխատանքի ընդունման հարցազրույց անում սրճարանի վերնահարկում՝ չլինելով այն ժամանակ կառավարության անդամ:
Ու ինչի այդ «հարցազրույցի» ժամանակ, իբր պատահական հենց նույն երկրորդ հարկ, նույն՝ ի դեպ իր աշխատանքային ժամին սրճարան եկավ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ում հետ ընդհարվել էի, երբ Րաֆֆիի մեջքին էի, իսկ նա հացադուլով ընտրություն տապալելու փորձ անող Անդրիասի աջ ձեռքն էր:
Իմ գլխից մի մազ պակասի, ամբողջ իմացածս կհրապարակեն մարդիկ, ում մասին չգիտեք»,-գրում է Աբգարյանը: