Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման հարցը լուծվել է ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ Ֆրանսիայի մասնակցությամբ. հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը՝ հավելելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը հաշվի է առվել որոշումն ընդունելիս:
«Ամերիկացի ու ֆրանսիացի իմ գործընկերների հետ շփումների ժամանակ, ամեն դեպքում, ակնհայտ զգացվում է, որ նրանց ինքնասիրությունը վիրավորվել է: Ու դա ցավալի է»,-ասել է Սերգեյ Լավրովը: