կարևոր
2299 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-19 15:14

Հույժ գաղտնի 0038 հրամանով կրճատվել է 5 գունդ. Մովսես Հակոբյան

Հույժ գաղտնի 0038 հրամանով կրճատվել է 5 գունդ. Մովսես Հակոբյան

Մարտավարական օղակը կրճատվել է, իսկ օպերատիվը, այսպես ասած, թուղթ գրողները, ավելացվել է: Այս մասին ասել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:

«Հրամանը շատ վատն է՝ 0038, հույժ գաղտնի հրաման է եղել: Կրճատվել է մարտավարական օղակը՝ սկսած վաշտից, ավարտված գնդերով: Կրճատվել է 5 գունդ, որտեղ կար ամբողջ սպայական կազմը՝ հրետանիով, կապի միջոցներով, ամեն ինչով, բացի զինվորներից, որովհետև զինվորների քանակը քիչ է և չի բավարարում ամեն տեղ զինվոր ունենալուն», - ասել է նա: