15.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.19 +0.28 | |
GBP | 490.96 -1.29 | |
EUR | 414.31 -3.25 | |
GEL | 144.29 -3.31 | |
RUB | 6.6 -0.06 |
Ոստիկանությունը զբաղվում է Ամիրյան-Մեսրոպ Մաշտոց պողոտայի խաչմերուկում փողոցը փակած ակցիայի մասնակիցներից մեկին վրաերթի ենթարկելու հարցով: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող մի խումբ քաղաքացիներ Երևան քաղաքում փողոցներ են փակում: Այս պահին փակ են Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկը և Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց հատվածը:
Քաղաքացիներ են հավաքված նաև Տիգրան Մեծ և Խանջյան փողոցների խաչմերուկում:
Խորհրդարանական և արտախորհրդարանական 16 ընդդիմադիր կուսակցություններ իրականացնում են հանրահավաքներ` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: