30.06.2022
|
||
---|---|---|
USD | 407.21 -1.10 | |
GBP | 492.81 -3.61 | |
EUR | 423.54 -6.21 | |
GEL | 139.05 -0.30 | |
RUB | 7.75 -0.08 |
ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ստեղծել պարիտետային փաստահավաք հանձնաժողով, որը կուսումնասիրի պատերազմի հանգամանքները: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցում ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Մենք առաջարկել ենք պարիտետային փաստահավաք հանձնաժողով ստեղծել, ոչ թե քննիչ հանձնաժողով, որի ղեկավարը կրկին կլիներ իշխանությունից: Պարիտետային փաստահավաք հանձնաժողովը կուսումնասիրի պատերազմից առաջ եղած դեպքերը, թե ինչպես հասանք պատերազմին, պատերազմի ընթացը և վերջում, թե ինչ եղավ ստորագրված փաստաթղթով և ինչ է կատարվում»,- ասաց Մարուքյանը:
Նրա խոսքով՝ դրա շրջանակներում ամեն մի զոհված զինվորականի, ամեն մի կորած զինվորականի, ամեն մի գնդի, ստորաբաժանման հետ տեղի ունեցած դեպքերը, սպառազինության հետ կապված հարցերը, ամեն բան պետք է նախապատրաստվեն, և իմանանք, թե ինչ է կատարվել: