կարևոր
1633 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-19 00:06

Հպարտ եմ ձեզնով, տղաներ. Յուրա Մովսիսյան

Հպարտ եմ ձեզնով, տղաներ. Յուրա Մովսիսյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանն անդրադարձել է ընտրանու` Ազգերի լիգայի ենթախմբում տոնած հաղթանակին:

«Հպարտ եմ ձեզնով, տղաներ»,- սոցցանցերի իր էջերում գրել է Մովսիսյանը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ ենթախմբի վերջին տուրում հաղթեց Հյուսիսային Մակեդոնիային և պատմության մեջ առաջին անգամ դարձավ ենթախմբի հաղթող: Պատմական խաղի միակ գնդակ հեղինակեց Հովհաննես Համբարձումյանը: Խոակին Կապառոսի գլխավորած թիմն իրավունք ստացավ հանդես գալու Ազգերի լիգայի B դիվիզիոնում: