Հարավային Կովկասում երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման հեռանկարներն են հեռախոսազրույցում քննարկել Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի վարչապետներ Միխայիլ Միշուստինը եւ Ալի Ասադովը:
Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ «տեղի է ունեցել երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման հեռանկարների վերաբերյալ մտքերի փոխանակում՝ հաշվի առնելով Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի կարգավորման որոշումները»:
Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են առեւտրատնտեսական համագործակցության զարգացման արդիական հարցեր՝ հատուկ ուշադրություն դարձնելով արդյունաբերության, գյուղտեխնիկայի, դեղագործության եւ այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը: