11482 դիտում, 2020.11.18 22:03

Կասկած չունեմ իմ ժողովրդի ուժի, տոկունության և իմաստության վրա․ Զոհրաբ Մնացականյան

Կասկած չունեմ իմ ժողովրդի ուժի, տոկունության և իմաստության վրա․ Զոհրաբ Մնացականյան

ԱԳՆ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը տևական ժամանակ լռությունից և պաշտոնը թողնելուց հետո, առաջին գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբոլոգում․

«Դժվար ժամանակներ են Հայաստանի համար: Աշխարհաքաղաքականությունն իրենն անում է: Բռնակալներն և բարբարոսները այժմ աղմկում են: Բայց ես կասկած չունեմ իմ ժողովրդի ուժի, տոկունության և իմաստության վրա: Մենք միասին կբարձրանանք, կվերականգնվենք և կշարունակենք ապրել հպարտությամբ ու արժանապատվությամբ: Աստված օրհնի #Հայաստանը #ArtsakhStrong»։