04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
Հունաստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները քննադատել են Թուրքիայի ագրեսիվ պահվածքը Միջերկրական ծովի արեւելքում, հայտնում է Greek City Times-ը:
«Հունաստանը եւ ԱՄԷ-ն դատապարտում են Թուրքիայի կողմից Հունաստանի Հանրապետության եւ Կիպրոսի Հանրապետության ինքնիշխանության եւ ինքնիշխան իրավունքների, ինչպես նաեւ ընդհանրապես Մերձավոր Արեւելքում նրա ագրեսիվ պահվածքի ոտնահարումը»,- հայտարարել են Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը եւ ԱՄԷ թագաժառանգ շեյխ Մուհամմեդ բեն Զաիդ Ալ Նահայանը:
«Երկու երկրների կառավարությունները կոչ են անում Թուրքիային հարգել միջազգային իրավունքը եւ անհապաղ դադարեցնել բոլոր անօրինական եւ սադրիչ գործողությունները»,- հայտարարել են երկու երկրների ղեկավարները: