24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Վերջերս Ֆրանսիայում տեղի ունեցած դեպքերից հետո Գերմանիան պատրաստվում է արգելել թուրքական պետության ազգայնամոլ Գորշ գայլերի շարժումը։ Նոյեմբերի 19-ին Բունդեսթագում ընդդիմադիր և իշխանական կուսակցությունները քննարկելու են շարժման դեմ օրենքի մի շարք նախագծեր։
Ինչպես հաղորդում է Ազգայնամոլ կազմակերպությունների գործունեությունը արգելելու համար Բունդեսթագ է ներկայացվել օրենքի երկու նախագիծ։ Օրենքի նախագծերից մեկը ներկայացրել է Ձախակողմյան կուսակցությունը, իսկ մյուսը` Կանաչների կուսակցությունն ու Ազատ Դեմոկրատները։
Գերմանիայում կառավարությունը ձևավորած Քրիստոնեական միություն կուսակցությունը, Սոցիալ-դեմոկրատների կուսակցությունը, ինչպես նաև Կանաչների կուսակցությունը և Ազատ դեմոկրատներ կուսակցությունը աջակցություն են հայտնել երկրորդ օրինագծին։
Երկար ժամանակ լռող Եվրոպան վերջապես Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ) և Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) կողմնակից և ծայրահեղ ազգայնամոլական կազմակերպությունների դեմ է դուրս գալիս։ Վերջերս Ֆրանսիայում տեղի ունեցած իրադարձությունները ստիպեցին Գերմանիային լուրջ քայլեր ձեռնարկել նրանց դեմ` նաև հաշվի առնելով, որ ամենաշատ թուրք ազգայնամոլական կազմակերպությունները գտնվում են հենց Գերմանիայում։
Գերմանիայում գործում է շուրջ 170 ազգայնամոլական կազմակերպություն, իսկ դրանց անդամների թիվը հասնում է շուրջ 10 հազարի, որը շուտով կարող է գլխացավանք դառնալ Գերմանիայի համար։