կարևոր
1659 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-18 17:34

Փաշինյանն Արցախից տեղահանված անձանց վերադարձի մասին հարցերը հստակեցնելու անհրաժեշտություն է տեսնում

Փաշինյանն Արցախից տեղահանված անձանց վերադարձի մասին հարցերը հստակեցնելու անհրաժեշտություն է տեսնում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված քաղաքացիների վերադարձն ու նրանց անվտանգության ապահովման վերաբերյալ հարցերը բանակցությունների ընթացքում հստակեցնելու անհրաժեշտություն է տեսնում: Այս մասին Փաշինյանն ասաց նոյեմբերի 18-ին խորհրդարանում կայացած հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Իգիթյանի հարցին:

«Այսօր իմ հրապարակած ճանապարհային քարտեզում առաջին կետում նշվում է բանակցային գործընթացի վերականգնումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափում: Ենթադրվում է, որ այդ քննարկումներն ու բանակցությունները պետք է տան համատեղ հայտարարության մեջ նշված կետերի հետագա իրագործման հնարավորությունների մեխանիզմների ձևավորման հետ կապված պատասխանները: Այդ իրավունքը նախատեսված է, ու պետք է ամեն ինչ անենք, որ այդ իրավունքն իրացվի մեր հայրենակիցների անվտանգության և արժանապատվության և բնականոն կյանքի երաշխիքների ապահովմամբ»,- ասաց Փաշինյանը:

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր ՊուտինըՀայաստանի վարչապետ Նիկոլ ՓաշինյանըԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապվածՊատերազմը դադարեցվել է նոյեմբերի 10-ին՝ ժամը 01:00-իցռուս խաղաղապահները մուտք են գործում Լեռնային ՂարաբաղԸնդհանուր առմամբ, նախատեսվում է ներգրավել 1960 ռուս զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլ և հատուկ տեխնիկա: