17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
Նոյեմբերի 18-ին, ժամը 12։04-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Ելփին գյուղի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 95-րդ կմ-ին բախվել են «Ուրալ» մակնիշի բեռնատարը և «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լենտրուշ Ա․, ծնված 1955 թ.), ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:43-ին, մարվել՝ 12:52-ին: Ավտոմեքենայում հայտնաբերվել են վարորդի և անձը չպարզված քաղաքացու դիերը։
«Ուրալ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար, ապա՝ տեղափոխվել Երևանի «Էրեբունի» ԲԿ: