կարևոր
2352 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-18 15:57

ՌԴ ԱԳՆ մեկնաբանում է Բաքվի մերժումը և թուրքական զորքերի գործուղումը Լեռնային Ղարաբաղ

ՌԴ ԱԳՆ մեկնաբանում է Բաքվի մերժումը և թուրքական զորքերի գործուղումը Լեռնային Ղարաբաղ

«Մենք ակնկալում ենք, որ դա նոր ալիքի չի բերի այս տարածաշրջան»,- նոյեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ մեկնաբանելով Բաքվի մերժումը Լեռնային Ղարաբաղի հատուկ կարգավիճակի քննարկման վերաբերյալ:

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը  լուծելու ժամկետների մասին Ռուդնենկոն ասել է՝ ոչ, ժամկետներ չկան: Դա շատ զգայուն հարց է:

Իսկ նախօրեին Թուրքիայի խորհրդարանի կողմից հաստատված որոշման մասին, որով նախատեսվում է մեկ տարի ժամկետով թուրք զինվորականներ գործուղել Ադրբեջան, ռուս դիվանագետն ասել է. «Ոչ, սա նրա ինքնիշխան որոշումն է, որն ակնհայտորեն կապված է ռուս զինծառայողների հետ համատեղ խաղաղապահ կենտրոնում թուրք զինվորականների մասնակցության հետ, որոնք կզբաղվեն պայմանագրի իրագործման հետ կապված իրավիճակի տեխնիկական մոնիտորինգով»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:

Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր: