կարևոր
1318 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-18 15:51

Արարատ Միրզոյանը ևս մեկ վիրահատության է ենթարկվել. այն բարեհաջող ավարտվել է

Արարատ Միրզոյանը ևս մեկ վիրահատության է ենթարկվել. այն բարեհաջող ավարտվել է

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 18-ին ևս մեկ վիրահատության է ենթարկվել: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:

Քիչ առաջ վիրահատությունը բարեհաջող ավարտվել է:

Նոյեմբերի 10-ի գիշերը Ազգային ժողովի մոտ հավաքված մի խումբ անձինք ծեծի են ենթարկել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին։ Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես են շրջափակում Արարատ Միրզոյանի մեքենան, որից հետո նրան դուրս են բերում և ծեծի ենթարկում։ Նա տեղափոխվել էր հիվանդանոց և նույն գիշերը ենթարկվել վիրահատության։