կարևոր
1261 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-18 15:42

Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը կկայանա հաջորդ տարվա ապրիլին

Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը կկայանա հաջորդ տարվա ապրիլին

Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիան  (EWF)  հայտնել  է  2021թ․  առաջնության անցկացման ժամկետները: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:

Այն  կանցկացվի Մոսկվայում՝ ապրիլի 3-11-ը։ Եվրոպայի առաջնությունը պետք է կայանար 2020-ի ապրիլին, բայց  համավարակի պատճառով միջոցառումը հետաձգվեց հոկտեմբեր-նոյեմբերին։ Նախատեսվում է, որ ապրիլի 1-ին տեղի կունենան  EWF նախագահի և գործկոմի կազմի  ընտրություններ:

Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿ­ի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց էին ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն էր տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն: Այս պահի դրությամբ հայտնի է, որ Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին: