կարևոր
1134 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-18 13:56

Կրեմլը մեկնաբանում է Դաշնային խորհրդի որոշման անհրաժեշտությունը

Կրեմլը մեկնաբանում է Դաշնային խորհրդի որոշման անհրաժեշտությունը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ՌԴ Դաշնային խորհրդի համաձայնությունը Լեռնային Ղարաբաղ խաղաղապահներ ուղարկելու համար պահանջվել է առաքելության մասշտաբի եւ պատասխանատվության աստիճանը հաշվի առնելով:

«Այո, իսկապես կար 2015-ի Բանաձևը, որը իրավական հիմք էր եւ հիմք է` նախագահի կողմից նման օպերատիվ որոշումներ կայացնելու համար, սակայն, հաշվի առնելով այն, որ առջեւում հնգամյա ժամկետ է, որը անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել, հաշվի առնելով այդ առաքելություն բավականին մասշտաբայնությունը եւ պատասխանատվությունը,  լրացուցիչ թույլտվություն պահանջվեց այդ առաքելության համար»,- լրագրողներին ասել է Պեսկովը:

Պատասխանելով այն հարցին, թե Պուտինի հրամանագիրը, որի համաձայն խաղաղապահներ են ուղարկվել Լեռնային Ղարաբաղ, կվերաթողարկի՞ Ֆեդերացիայի Խորհրդից նոր թույլտվություն ստանալուց հետո, Պեսկովը պատասխանել է. «Դա կախված կլինի իրավաբանների կարծիքից: Բայց դե ֆակտո սա ոչինչ չի փոխի: Դե յուրե, մեկ անգամ ևս կրկնում եմ՝ 2015 թվականից փաստաթուղթը [Ֆեդերացիայի խորհրդի թույլտվությունը] ուժի մեջ է»:

Նշենք, որ այսօր առավոտյան ՌԴ Դաշնային խորհուրդը 492-րդ նիստին միաձայն հաստատեց Ռուսաստանի Դաշնության զինված ուժեր Լեռնային Ղարաբաղ գործուղելու մասին որոշումը, որի առաջարկը ներկայացրել է Վլադիմիր Պուտինը: