կարևոր
1735 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-18 13:02

Հուսով ենք, որ Հայաստանում իրադարձությունները չեն հանգեցնի իրավիճակի ապակայունացմանը. ՌԴ ԱԳՆ

Հուսով ենք, որ Հայաստանում իրադարձությունները չեն հանգեցնի իրավիճակի ապակայունացմանը. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը չեն հանգեցնի իրավիճակի ապակայունացմանը ղարաբաղյան հակամարտության գոտում չեն սպառնա Ղարաբաղի հարցով եռակողմ համաձայնագրի բոլոր կետերի իրագործմանը: Այս մասին այսօր ՝ նոյեմբերի 18-ին, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:

«Հուսով ենք, որ Հայաստանում իրադարձությունները չեն հանգեցնի իրավիճակի ապակայունացմանը, ինչը, ի թիվս այլ բաների, կսպառնա ստորագրված հայտարարությանը», - նշել է Ռուդենկոն: