կարևոր
1250 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-18 11:39

Սենատոր Մենենդեսն ԱՄՆ ղեկավարութանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ

Սենատոր Մենենդեսն ԱՄՆ ղեկավարութանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ

Սենատոր Բոբ Մենենդեսն Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարությանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ` Հայաստանի և Արցախի դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայի պատճառով: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Մենենդեսն իր կոչում պահանջել է դադարեցնել Անկարային և Բաքվին ամերիկյան զենքի վաճառքը: Սենատորը Միացյալ Նահանգների կառավարությանը կոչ է արել 100 մլն դոլարի օգնություն տրամադրել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի պատճառով տեղահանված հայերին` հումանիտար աղետը կանխելու նպատակով:

Իր կոչում Մենենդեսը նշել է նաև, որ ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, պետք է վերսկսի բանակցային գործընթացին իր մասնակցությունը:

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապված: Պատերազմը դադարեցվել է նոյեմբերի 10-ին՝ ժամը 01:00-ից, ռուս խաղաղապահները մուտք են գործել Լեռնային Ղարաբաղ: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է ներգրավել 1960 ռուս զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլ և հատուկ տեխնիկա: